00:00:00

Բաց նամակ վարչապետին՝ աշխարհում սփռված բազմաթիվ էջմիածնեցիներից

02:44, 10 մայիս 2018

Հարգելի՛ պարոն Փաշինյան, Աշխարհիս երեսին սփռված բազմաթիվ Էջմիածնեցիներս ժողովրդական այս պայքարի ընթացքում նույնպես <Մերժեցինք Սերժին>։ Մերժեցինք ոչ թե Սերժի անձն, այլ մերժեցինք Սերժի համակարգը, և յուրաքանչյուրս մերժեցինք նրա կերպարը մեր պատկերացումներում, յուրաքանչյուրիս քաղաքում ու մարզում նրա համակարգը մարմնավորողին, ազգիս տականքին, կեղեքողին ու անարգողին։ Այս օրերին յուրաքանչյուրս հիշեցինք մեզ տնից, հողից ու ջրից վտարանդի դարձրած կերպարին։ Եվ բազմաթիվ Էջմիածնեցիներիս հուշերում, որպես Սերժի համակարգի վերակացու նշմարվեց Մանվել Գրիգորյանը, ով ավելի քան երկու տասնամյակ վտարանդի դարձրեց մի ողջ քաղաքի ազգաբնակչության։ Բազմաթիվ են սփյուռքի տարբեր հատվածներում Սերժի համակարգի կերպարը մարմնավորող կերպարից վտարանդի դարձաց Էջմիածնեցիները, այս օրերին շատերը փափագ էին անում վերադառնալ իրենց հողին ու ջրին, վերանորոգելու անտեր մնացած տունը, բայց պարզվում է Սերժի համակարգի այս ներկայացուցիչները շատ արագ կարող են ուրանալ նաև իրենց քաղաքական հայրերին, և նորովի, բայց ոչ մաքրված, այլ ուրիշ շապիկով շարունակել իրենց բնականոն սև գործը։ Հարգելի պարոն վարչապետ, Մենք Մերժեցինք Սերժին, որ վերանա այդ համակարգը, որ կարողանանք դառնալ մեր տները, ուստի հուսով ենք, որ այս անձինք Ձեր միջնորդությամբ կհեռանան մեր քաղաքից, իրենց հետ տանելով փակված փողոցների արգելքները, անարգված և թալանված մարդկանց հուշերը։ Այլապես մեզ անհասկանալի է, թե ինչն ակամայից մերժեցինք; Հարգանքով՝ Աշխարհասփյուռ Էջմիածնեցիներ՝ Բելգիայից Ֆրանսիայից, Իսպանիայից Հոլանդիայից Գերմանիայից Շվեդիայից Իտալիայից Միացյալ Նահանգներից Ռուսաստանից Ուկրաինայից Լեհաստանից Բելառուսից «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր