00:00:00

Հայաստանում շատ նիկոլներ կան, ասում է Նիկոլ Փաշինյանի հայրը. hetq.am (տեսանյութ)

01:43, 10 մայիս 2018

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, ապրում է իր ծննդավայր Իջևանումսակայնվարչապետի ընտրության առիթով Երևանում էր՝ որդու տանըԱյսօր «Հետք»-ի նկարահանող խումբը զրուցել է Վովա Փաշինյանի հետ։   Պարո՛ն ՓաշինյանԴուք երեք որդի ունեք՝ ԱրտակԱրմեն և Նիկոլինչո՞ւ է երեք որդիների մեջ Նիկոլի անուննայդքան տարբերվող: -Անկեղծորեն ասած` ես չեմ որոշել, մայրիկս է որոշել: Երբ Նիկոլը ծնվեց, ես Իջևանում չէի, և մայրիկս որոշել է ամուսնու անունը դնի, հայրս գնացել է պատերազմ, երբ ես մեկ տարեկան չորս ամսական էի, և չի վերադարձել: Մայրիկս էլ որոշել է Նիկոլ դնի, եկա, իմացա, շատ ուրախացա, որ հորս անունն է դրել: 1988 թվականին շարժման բուռն ժամանակներում Նիկոլն ընդամենը 13 տարեկան էր և շատ էր խանդավառվել, որ վերջապես հայ ժողովուրդն ուզում է անկախություն ձեռք բերի: Իջևանի մշակույթի տան դիմաց միշտ հանրահավաքներ էին լինում, ինքն անպայման պետք է մասնակցեր, հաճախ հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և այդ հանրահավաքների ժամանակ ժողովրդի համար կարդում էր, ժողովուրդն էլ շատ լավ ընդունում էր: Նույնիսկ հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլը կոմերիտականներին կոչ արեց կոմերիտական տոմսերը հավաքեն ու դնեն աստիճանների վրա, թողնեն մնա: Ու, իրոք, այդպես էլ արեցին երեխաները: Հետո սկսեց կոմունիստների վերաբերյալ շատ սուր հոդվածներ գրել, դպրոցի պատերի վրա փակցնել, ուսուցիչներն եկան դիրեկտորին բողոքեցին, տնօրենն էլ ինձ ասաց: Ես կանչեցի Նիկոլին, ասեցի՝ Նիկո՛լ ջան, տենց բաներ մի՛ արա, չի կարելի, բայց իրենը, մեկ է, շարունակեց:   https://www.youtube.com/watch?v=YuliS2weLfg   -Ձեր որդին ՀՀ վարչապետն էի՞նչ ապրումներ ունեք: -Չափից դուրս շատ եմ մտահոգ, որովհետև շատ եմ վախենում երեխուս մի վնաս հասցնեն, շատ դժվար ու ծանր է լինելու, ինչո՞ւ, առաջինը, որ երկիրը քայքայել են, հասցրել են անդունդի եզրին, գործազրկությունը, արտագաղթը, համատարած աղքատությունը…. Ինչ ուժ, ինչ իմաստություն պետք է ունենա, որ կարողանա այդ բոլորը վերականգնել: Իհարկե, ժողովուրդը շատ խանդավառված է, բայց ժողովուրդը նաև շատ արագ փոփոխությունների է սպասում, իսկ այդ դժվար գործը կարճ ժամանակում իր ավարտին հասցնելը շատ ծանր ու դժվար է լինելու, դրա համար ես մտահոգ եմ: -Հաշվի առնելով նախորդ շարժումների ավարտը, մի քանի չստացված փորձերը՝ լավատեսություն ունեի՞ք, որ այս անգամ շարժումը հաջողություն է ունենալու: -Նախ` ես ընդհանրապես իր հետ քաղաքական հարցերով չեմ զրուցել, չեմ միջամտել իր գործերին, հեռվից դիտել եմ, մտածել եմ` ոնց կավարտվի, ինչ կլինի, անընդհատ Աստված էի կանչում՝ ինչ էլ լինի մեր ժողովրդի արյունը չթափեն: 2008 թվականի մարտի 1-ը հիշելով, որ ես էլ անմիջական այդ պահին ներկա եմ եղել գիշեր-ցերեկ… Այդ մտքից ուղղակի սարսափում էի, որովհետև ես գիտեի, որ սրանք ամեն ինչի ընդունակ են: -Ի՞նչ փոխվեց 2018-ին, որ ժողովուրդը առանց կաշկանդվելու աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը: -Ինչպես ասում են՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր արդեն, այլևս տեղ չկար դիմանալու, մի ինչ-որ շարժիչ ուժ էր պետք այս ժողովրդին, որ ոտքի կանգնի: Այս սարսափելի վիճակն ինչքա՞ն կարելի էր համբերել ու տանել: -Պարոն Փաշինյանը միշտ քննադատական ելույթներով է հանդես եկել` թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես լրագրող իր հոդվածներով: Դուք այդ քննադատություններն ինչպե՞ս եք ընդունել, չե՞ք վախեցել, չե՞ք ասել՝ ա՛յ Նիկոլ ջան, հերիք է, բա քեզ պե՞տք է, նման խոսքեր չեք ասե՞լ: Երբեք, որովհետև երբ Նիկոլը գալիս էր Իջևան, ես մենակ մի բանի մասին էի մտածում՝ քաղաքական որևէ թեմայի շուրջ չզրուցել իր հետ, մտածում էի անընդհատ, որ էրեխես մի քիչ հանգստանա, օդափոխվի, ներվերը մի քիչ հանգստանան: -Ռուսական РБК լրավամիջոցին տված հարցազրույցում Դուք ասել էիքոր Հայաստանում է´լ ավելի խելոք մարդիկկանովքեր կարող են երկրի առաջին դեմքը լինել: -Լրագրողը հարց տվեց, թե Դուք ուզո՞ւմ եք, որ անպայման Նիկոլը լինի վարչապետ, ճիշտն ասած` ես պատասխանեցի, որ Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի՞ Նիկոլ է ընդամենը, շատ Նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի: -Նիկոլ Փաշինյանը խառնվածքով ավելի շատ Ձե՞զ է նման, թե՞ մայրիկին: -Ավելի շատ իմ մայրիկին, որովհետև իմ մայրիկն է պահել Նիկոլին, Նիկոլը մայրիկիս այնքան էր սիրում՝ չափ ու սահման չկար: Շարունակությունն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր