00:00:00

«Նման միջադեպերը սպանում են հետաքրքրությունը Հայաստանի առաջնության հանդեպ». «Փյունիկ»-ի հայտարարությունը

01:45, 10 մայիս 2018 Սպորտ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով վերջին օրերին հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները: «Մենք խորապես հիասթափված ենք հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, մասնավորապես, «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառելու փորձի առթիվ։ Նման միջադեպերը սպանում են առանց այն էլ ոչ մեծ հետաքրքրությունը Հայաստանի առաջնության հանդեպ թե՛ ներդրողների, թե՛ երկրպագուների մոտ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կտրականապես դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը։ Այս հարցում մենք աջակցում ենք ՀՖՖ Կարգահապական կոմիտեի որոշմանը։ Մեր հերթին բոլոր ակումբներին կոչ ենք անում կենտրոնանալ ոչ թե վեճերի վրա, այլ անել ամեն բան, որպեսզի նման դեպքերը հետագայում չկրկնվեն։ Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր թիմերը պետք է հասկանան, որ եթե մենք չկարողանանք կանխել նման երևույթներն, ապա ամբողջ հայկական ֆուտբոլը կտուժի»,- նշված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր