00:00:00

Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լիտվայի վարչապետ Սաուլիսուս Սկվերնելիսը Լիտվայի կառավարության անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիտվայի վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասված է. «Ես անկեղծորեն ձեզ հաջողություններ եմ մաղթում Հայաստանի նոր կառավարության առջև դրված բարդ խնդիրների լուծման հարցում: Մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության ակտիվ զարգացմամբ, որը կհանգեցնի մեր երկրների տնտեսության զարգացմանը և առևտրաշրջանառության աճին: Մենք հաստատակամորեն սատարում ենք երկխոսությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև, որը միտված է ձեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Մենք ողջունում ենք 2017թ. ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը, որը նոր ու հզոր իմպուլս է հաղորդում վերը թվարկված նպատակների իրագործմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր