00:00:00

Մենք այլևս սխալվելու և հապաղելու իրավունք և ժամանակ չունենք. Մանե Թանդիլյան

00:50, 10 մայիս 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Facebook-ի իր էջում գրում է. «Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առիթով: Մենք ունենք բացառիկ առաքելություն սերունդներին թողնել մեր նախորդ սերունդների և մեր երազած հայրենիքը, որի ամրությունն ու ուժը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքն ու նվիրումը: Բարոյապես ուժեղ և զարգացող հասարակարգ ու նոր համակարգ կառուցելու համար պետք է հիմնվենք երեք սկզբունքների վրա՝ 1. Մասնավոր սեփականության և դրա անձեռնմխելիության սկզբունք:  2.Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը: 3. Պաշտպանված ազատ մրցակցություն սկզբունքը: Մենք այլևս սխալվելու և հապաղելու իրավունք և ժամանակ չունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության»…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր