00:00:00

ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք․ Արմեն Աշոտյան

20:46, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թվականի զեկույցը, ըստ որի «Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել եւ շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից»: Հայկական մամուլը երեկ լուսաբանել է հիմնականում զեկույցի սեղմագիրը, որում ներառված չէին Հայաստանին վերաբերող հատվածները: Ուստի այսօր անձամբ ծանոթանալով զեկույցին՝ հայտնեմ հետևյալը. 1. Ցավոք, զեկույցը չի անդրադառնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական և կատաղի ժխտման փաստին: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին): 2.Ընդգծվում է, որ ատելության խոսքը և ատելության հանցագործությունները լուրջ խնդիր են հանդիսանում ազգային փոքրամասնությունների համար: Նրանց հոգևոր կոթողների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հիմնականում պատշաճ չեմ հետաքննվում: 3.Դասագրքերում տեղ գտած դիսկրիմինացիոն հղումները և բնորոշումները ազգային փոքրամասնությունների մասով վերանայման կարիքն ունեն, իսկ փոքրամասնությունների դպրոցներին ցուցաբերվող պետական ակցույթււնը գրեթե դադարել է: 4.Թուրքական խորհդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը ստեղծել է ենթահանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմում մարդու իրավունքների խախտումները: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին): 5. Զեկույցը արձանագրում է, որ Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում, տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ: Զեկույցի այս և մի շարք այլ դրույթներ կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր