00:00:00

Մոգերինին եւ Փաշինյանը քննարկել են արտաքին քաղաքականության գերակայությունները

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին զանգահարել է Նիկոլ Փաշինյանին՝ նրան Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակլցությամբ շնորհավորելու համար: Ինչպես նշված է ԵՄ հայտարարության մեջ, նրանք խոսել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերության կարեւորության մասին եւ ընդգծել, որ անհամբերությամբ են սպասում անձնական հանդիպմանը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը վարչապետին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում Բրյուսել այցելել: Պաշտոնական անձինք քննարկել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունից հետո հաջորդ քայլերը, ներառյալ կառավարության ապագա կազմավորումը, անդրադարձել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի ամրապնդման հետագա հնարավորությանը: Նրանք սեղմ քննարկել են արտաքին քաղաքականության գերակայությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումը, ինչպես հաստատել է Մոգերինին,  Եվրամիության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ: Մոգերինին նշել է, որ վարչապետ Փաշինյանի եւ ապագայում նրա կառավարության հետ համագործակցություն է ակնկալում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր