00:00:00

Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի. Շարմազանով

15:56, 02 մարտ 2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բոլոր փաստաթղթերը, որ պետք է ներկայացվեին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից, ներկայացվել են: «Նա որևէ լեգիտիմության խնդիր չունի, դա կոնկրետ մեկ քաղաքական ուժի խնդիրն է, ինչպես ես ասացի՝ եթե իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, որ կասեն, թե իշխանությունը լողալ չգիտի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ կան գործիչներ, որ միշտ էլ քննադատելու են: Հիշեցնենք, որ խորհրդարանական բոլոր ուժերը՝ բացառությամբ «Ելք»-ի նշել են կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, մինդչեռ «Ելք»-ը շարունակում է կասկածի տակ դնել Սարգսյանի թեկնածության լեգիտիմությունը՝ բավարար չհամարելով նեկայցված փաստաթղթերն այն մասին, որ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարվա ընթացքում հանդսացել է ՀՀ քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր