00:00:00

Մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ. վարչապետ

21:30, 09 մայիս 2018

«Կարծում եմ՝ մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանը դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ, և դրանից հետո որպես պաշտոնաթող նախագահ՝ նրան օրենքով սահմանված կարգով նախատեսված հնարավորությունները կտրվեն»,-այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին տրվելու է այն առանձնատունը, որից Սարգսյանը հրաժարվել է: Իսկ հարցին, թե հնարավոր է, որ վերացնի առաջին փոխվարչապետի պաշտոնը, նա պատասխանեց. «Մենք կարևորում ենք պետական համակարգի բարեփոխումներն այնպես, որ լինեն հակակշիռների ու փոխզիջումների մեխանիզմներ, կարծում եմ, որ հայաստանում հաստատվածէ  սուպերվարչապետական համակարգ, ու կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որ որոշակի բալանսավորում լինի նախագահի, ԱԺ-ի ու կառավարության միջև, ու ըստ պատեհության արձագանք կլինի նաև այդ հարցին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր