Հարգելի պարոն Փաշինյան նախ ուզում եմ Շնորհավորել Ձեզ և ասել մենք Ձեր կողքին ենք։ Այնուհետև մի փոքրիկ առաջարկ կցանկանամ անել։ Տավուշի մարզի Նոյեմբարյանի շրջանի ինչպես նաև Բերդի շրջանում ինչքան առուներ կամ ջրեր կան գնում և միանում են ադրբեջանի Ջողազի ջրամբարին։ Եվ բառի բուն իմաստով մենք թշնամու ջրամբարում մեր ջուրն ենք լցնում։ Ես ինքս էլ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանապահ Կոթի գյուղից եմ ու շատ եմ ցավում, որ մեր Տավուշում չկան ոչ մի ջրամբարներ կամ արհեստական լճեր, որ այդ առուները գնան թափվեն այդ ջրամբարի կամ լճակի մեջ, որից էլ ժողովուրդը կարողանա օգտվել և ոռոգման ջուր օգտագործեն։ Ջողազի այդ ջրամբարից նախքան պատերազմի սկսելը օգտվում էին և' Նոյեմբերյանի և' Բերդի շրջանի բոլոր գյուղերի բնակիչները իրենց այգին այդ ջրամբարից եկող ջրով էին մշակում։ Իսկ 90-ական պատերազմը սկսելուց հետո այդ ջրամբարը փակեցին և Հայաստանի տարածք այլևս ջրամբարից ջուր չէր գալիս։ Շատ ու շատ սահմանապահ և սահմանամերձ գյուղեր կան, որ ջրի քիչ լինելու պատճառով չեն կարողանում իրենց այգիները մշակեն։ Դուք էլ եք տավուշեցի ու վստահ եմ լավ էլ պատկերացնում եք գյուղացիների ծանր աշխատանքը։ Կրկին անգամ խնդրում եմ, եթե հնարավոր է Տավուշի մարզում մեկ կամ մի քանի ջրամբարներ կառուցվի, որպեսզի սահմանապահ և սահմանամերձ գյուղացիներս ջրի ոչ մի խնդիր չունենան։
Կսպասեմ Ձեր արձագանքին։
Կանխավ շնորհակալ եմ ՀՀ քաղաքացի Վահան Ազիբեկյան
Հ. Գ. Լրագրող ընկերներ ձեր տարածելը խրախուսվում է։