ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒԳԸ անդամների հայտարարությունը
ՈՒԳԸ խորհրդի անդամ Հրաչյա Հովհաննիսյան
Հանդիսանալով ՇՊՀ ուսանող, ով մտահոգված է վերջին ժամանակներում տեղի ունեցող իրադարձություններով, որոնք նպատակաուղղված են մեր ԲՈՒՀ-ը հեղինակազրկելուն, կոչ եմ անում ուսանողներին չտրվել ամբիցիաներին և
բնականոն կերպով հաճախել դասընթացներին՝ կրթական ընթացքը ապահովելու համար: Սույն խնդիրը, որը առաջացել է ԲՈՒՀ-ի և հեռացված դասախոսների միջև հանդիսանում են աշխատանքային հարաբերություններ, հետևաբար դրանք պետք է լուծվեն համապատասխան հարթակում՝ այն է օրենսդրական: Ուսանողների ներգրավումը կարելի է դիտարկել, որպես նպատակաուղղված գործողություններ
ԲՈՒՀ-ը հեղինակազրկելու համար: Ես հավաստիացած եմ, որ ԲՈՒՀ-ի
ղեկավարությունը պատրաստ է գնալ բանակցությունների և պատրաստ է նաև
բազմակողմանի հանդիպում քննարկումների՝ ներգրավելով նաև կրթության
նախարարության ներկայացուցիչների: Սակայն, պետք է հիշենք, որ ամենակարևորը
ուսումնառության բնականոն ընթացքի ապահովմն է և զերծ մնանք ոչ սեփական
ամբիցիաներին տրվելուց:
Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նելլի Ղազարյան
Ես որպես ուսանող չէի ցանկանա, որ համալսարանում ուսումնական պրոցեսը
խաթարվեր: Ինձ համար շատ կարևոր է ուսումնական գործընթացի բնականոն
ընթացքի ապահովումը: Հույս ունեմ, որ ԲՈՒՀ-ում առկա խնդիրները շուտով կստանան իրենց լուծումները:
Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սուսաննա Խոցանյան
Որպես բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ներկայացնող անձ՝ նախագահ, հայտնում եմ իմ դիրքորոշումը ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՇՊՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որի պատասխանատուն կարծում եմ հենց ուսանողներս ենք և խելամիտ չեմ համարում անձի հրաժարականը պահանջելով հարցի լուծումը ստանալ ամբողջ համակարգի համար։ Ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում եմ բացառապես իրավական դաշտում: