00:00:00

Բոլոր խորհրդարանական ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն. ՀՀ վարչապետ

20:51, 09 մայիս 2018 Քաղաքականություն

«Արդեն ասել եմ, որ հայաստանյան իրադարձությունները սխալ է համեմատել ոչ միայն Վրաստանի, Ուկրաինայի, այլև որևէ այլ տեղի հեղափոխության հետ»,-այսօր Արցախում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ իրենց շարժումը չի ունեցել և չունի դավադրության օրակարգ: «Առնվազն այս փաստը ապացուցում է, որ այս գործընթացը կրել է բացառիկ խաղաղ բնույթ, որի արդյունքում անվանվել է խաղաղ և սիրո հեղափոխություն»,-նշեց նա: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարության իրատեսական լինելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ասել է համաձայնության կառավարություն, որն ավելի ճիշտ ձևակերպում է: «Ինչպես պայմանավորվել ենք, բոլոր խորհրդարանական ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի և ունեցել է կառավարության իր վարկածը, բայց քանի որ մենք ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, մենք կսկսենք խորհրդակցությունների խորհրդարանական ուժերի հետ, և այդ խորհրդակցությունների վերաբերյալ կձևավորենք կառավարություն: Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ես դիտարկում եմ մի քանի տարբերակ, որոնք առաջիկայում կհրապարակենք»,-հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր