00:00:00

Վահագն Հարությունյանը Հայաստանում է. Քննչական կոմիտեն հերքում է

20:31, 09 մայիս 2018

Քննչական կոմիտեն հերքում է այն տեղեկությունը, թե ՔԿ նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը 3 օր առաջ մեկնել է Հայաստանից: «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Վահագն Հարությունյանը երեք օր առաջ չի մեկնել Հայաստանից, չի ազատվել աշխատանքից և այս պահին գտնվում է Երևանում: Նշենք, որ այսօր մամուլը գրել էր, որ Վահագն Հարությունյանը արդեն 3 օր է Հայաստանում չէ, մեկնել է Գերմանիա՝ սպասելով, թե ինչպես պետք է հանգուցալուծվի հայաստանյան քաղաքական իրավիճակը։ Ըստ մամուլի, նա նեղ շրջանակում հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Գերմանիայից չի վերադառնա։ Պարզվում է, որ նա Հայաստանում է:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր