00:00:00

Մայիս՝ վճռորոշ հաղթանակների ամիս (տեսանյութ)

21:56, 09 մայիս 2018

Մայիսը վճռորոշ ճակատամարտերի ամիս է մեզ համար: Հաղթակա՛ն ճակատամարտերի: 1945-ի մայիսի 9-ը, 1992-ի մայիսի 9-ը. զուգադիպություն է գուցե, բայց՝ ոչ պատահականություն: Պատահական հաղթանակներ չեն լինում: 1945-ի մայիսի 9-ը մեծագույն իրադարձություն էր ինչպես աշխարհի ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի կյանքում: Հարյուր հազարավոր հայորդիներ ֆաշիզմի դեմ պայքարում իրենց հերոսական մասնակցությամբ մոտեցրին Հաղթանակի եւ խաղաղության օրը: Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանից ռազմաճակատ մեկնեցին միլիցիայի հարյուրավոր աշխատակիցներ: Միլիցիան հսկայածավալ աշխատանք կատարեց նաեւ թիկունքում՝ մոտեցնելով հաղթանակը: Տասնամյակներ անց հայրերի եւ պապերի սխրանքի արժանավոր ժառանգները Շուշիի ազատագրումով մայիսի 9-ին հաղորդեցին նոր խորհուրդ: Այս տոնը մեզ համար, թերեւս, ամենաթանկն է, որովհետեւ ձեռք բերվեց բազմաթիվ հայորդիների ինքնազոհության ու հերոսացման գնով, որովհետեւ Շուշիի ազատագրումով մեր հետագա ռազմական հաջողությունների սկիզբը դրվեց: Ծառայողական պարտականություններին զուգահեռ՝ Հայաստանի միլիցիայի աշխատակիցները դարձել էին երկրի սահմաններն ու Արցախը պահող զինվորներ: Կանգնելով ազատամարտիկների կողքին՝ Արցախյան հերոսամարտում սխրանքներ գործած մեր գործընկերները փառավոր էջերով հարստացրին հայկական ոստիկանության պատմությունը: Մայիսի 9-ը սրբազան ու պարտավորեցնող տոն է, սերունդների պատմական հաղթանակների միասնական տոն: Գլուխ խոնարհելով մեր հաղթանակների ճանապարհին հերոսաբար ընկածների անմար հիշատակի առաջ՝ պարտավոր ենք իրականություն դարձնել նրանց երազանքը, մեր ժողովրդի դարավոր երազանքը՝ անառիկ հայրենիք, ապահով երկիր, բարեկեցիկ ժողովուրդ: https://www.youtube.com/watch?v=_wcDWUyfhY0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր