00:00:00

Սարոյանը կհամոզի Ս. Սարգսյանին դառնալ վարչապետ (տեսանյութ)

15:42, 02 մարտ 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով՝ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի եղել՝ կապված վարչապետի թեկնածուի հետ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  Հարցին, թե իր անձնական կարծիքով  Սերժ Սարգսյանը պիտի դառնա վարչապետ, Սարոյանը պատասխանեց. «Սաղ ազգով Աստված պիտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող էթա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ է լինելու»: Irakanum.am-ի դիտարկմանը, թե Ալիևին հակառակ է դառնալու վարչապետ, նա արձագանքեց. «Ալիևը տուտ պրիչոմ, որ Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ... 100 հատ ունե՞նք ըտենց, նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ է ունենում այդպես ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում: Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի է էս ազգը: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Այսօր լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ, ես էլ ձեզ պես կասեի: Ես չգիտեմ՝ լինելու է, թե չէ, բայց ես, որպես հայ մարդ, ուզում եմ, որ էտ մարդը լինի»: Միաժամանակ Սարոյանը  չի ասում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը վատ է աշխատում, սակայն նկատում է, որ ղարաբաղյան հարց կա, այստեղ Սերժ Սարգսյանի միջնորդությունն է պետք: Սեյրան Սարոյանը հայտարարեց, որ պետք լինի, կհամոզի. «Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ լինի»,-նշեց նա: Մանրամասները՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=o50xkvzPSrY&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր