00:00:00

Սարոյանը՝ Արմեն Սարգսյանի մասին (տեսանյութ)

15:29, 02 մարտ 2018

«Բոլորդ էլ տեսնում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է, բերեք, բոլորով օգնենք, այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ, որ տնից դուրս գա, գնա գործի»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով  հարցին, թե ինչ է փոխելու նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, նշեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը նոր ներդրումներ կբերի: Դիտարկմանը, թե վարչապետն էլ էր խոստացել ներրումներ բերել, նա արձագանքեց, թե բերել է: Ինչ վերաբերում է «Ելքի» մեղադրանքներին, թե Արմեն Սարգսյանը համապատասխան փաստաթղթերը չունի՝ քաղաքացիության հետ կապված, Սարոյանն ասաց.  «Ընդդիմությունը միշտ էլ աժիոտաժ է սարքելու, չպիտի նեղանանք ընդդիմությունից, իրենց գործը էտ ա, եթե տենց չանի, մեր երկրում ընդդիմություն չի լինի, եղած բանն էլ կարող է շեղեն: Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ օրենքի մեջ է»: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=VC9v26tINWE&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր