00:00:00

Ադրբեջանի ազգային ավիափոխադրողն սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

13:04, 06 հոկտեմբեր 2021

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ուղևորափոխադրումների համար։ ««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը վկայում է Ադրբեջանի հստակ պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, ինչը բխում է բոլոր երկրների շահերից», - ասվում է AZAL ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխության արդյունքում թռիչքն ավելի կարճ կտևի, կկրճատվի նաև  օգտագործվող վառելիքի ծավալը։ «Այսպիսով, AZAL ավիաընկերությունն այս չվերթն իրականացնելիս այսուհետ կարող է օգտվել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքներից, այդ թվում՝ անցնող Հայաստանի և Իրանի օդային տարածքներով», - ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր