00:00:00

Facebook-ի ծառայությունների աշխատանքում կրկին խափանումներ են գրանցվել

23:59, 05 հոկտեմբեր 2021

Instagram-ի աշխատանքում երկրորդ օրն անընդմեջ խափանում է տեղի ունենում։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, հայտնում է Downdetector-ը։ Հավելվածի աշխատանքում առկա խնդիրներից բողոքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների բնակիչները: Սոցցանցի աշխատանքում աննշան խնդիրներ են նկատվում նաեւ Ուկրաինայում, Բելառուսում եւ մի շարք այլ երկրներում: Օգտատերերի մեծամասնությունը հայտնում է սերվերի հետ կապի խնդրի մասին: WhatsApp-ից օգտվողները խնդիրներ ունեն ինչպես սմարթֆոնի, այնպես էլ համակարգչի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր