00:00:00

Եղանակը Հայաստանում. Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. թաց ձյուն է գալու

16:27, 05 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +9+12, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7, Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +2+6, Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +5+9, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +3+6, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+13, Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16, Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +9+14, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+8, Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +9+14։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր