00:00:00

Ընդդիմությունը լքեց ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը

15:24, 05 հոկտեմբեր 2021

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, լքեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի արտահերթ նիստը: Հանձնաժողովը պետք է քննարկեր միայն մեկ հարց` հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Այսպես, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ հիմնվելով Դոնթի բանաձեւի վրա, արդեն 6-րդ անգամ այդ պաշտոնին առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Ղազինյանի թեկնածության քննարկումը հերթական անգամ անցավ փոխադարձ մեղադրանքների ու քննադատությունների մթնոլորտում: Ընդդիմությունը՝ ի նշան բողոքի, 4-րդ անգամ լքեց նիստերի դահլիճը: «Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական պատերազմ եք վարում»,-հեռացող պատգամավորների հետեւից բղավեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Արդյունքում Ղազինյանը կրկին չընտրվեց։ «Հայաստան»-ը պետք է նոր թեկնածուի առաջադրի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր