00:00:00

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչը խորհուրդ է տվել Ալիեւին չափել վախի մակարդակը

14:25, 05 հոկտեմբեր 2021

Խորհուրդ եմ տալիս հարեւան երկրի ղեկավարին՝ Ալիեւին, համապատասխան գործիքներ փնտրել եւ չափել վախի մակարդակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Նա նշել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած ակտիվություն Ալիեւին նյարդային խանգարման է հասցնում։ «Ալիեւը շատ լավ հասկանում է,  թե ինչ է նշանակում Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը իշխանություն իր եւ իր պետության համար։ Նա վախենում է, նա սարսափի մեջ է»,- ավելացրել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Ալիեւը նորից հանդես էր եկել հայերի վերաբերյալ հայտարարություններով՝ սպառնալով «ջարդել գլուխները ոչ մեկին չնայելով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր