00:00:00

Ալեն Սիմոնյանը եռօրյա այցով մեկնել է ՌԴ. նախատեսվում է նաև Լավրովի հետ հանդիպում

10:25, 04 հոկտեմբեր 2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի  ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա  Մատվիենկոյին: Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն  պրոֆեսորադասախոսական կազմի  եւ ուսանողության հետ: Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր