00:00:00

Աֆղանստանի արեւելքում սպանել են չորս մարդու, այդ թվում՝ լրագրողի

20:10, 03 հոկտեմբեր 2021 Արևմուտք

Առնվազն չորս մարդ, այդ թվում՝ տեղական լրագրող է զոհվել Նանգարխար նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Ջելալաբադ քաղաքում զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին կիրակի հաղորդել է The Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին: Նրանց տեղեկություններով՝ հանցագործները ժամանել են տաքսիով եւ կրակ բացել ավտոմեքենայում գտնվող մարդկանց ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ: Գործակալության տվյալներով՝ Ջելալաբադի բնակիչները հարձակման պատասխանատվությունը վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա: Տեղական իշխանություններն այդ դեպքը դեռեւս չեն մեկնաբանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր