00:00:00

Ադրբեջանի ու Թուրքիայի պատասխանը Իրանին․ հոկտեմբերի 5-8-ը Նախիջեւանում համատեղ զորավարժություն կանցկացնեն

19:45, 03 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Նախիջեւանում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենան «Անխախտ եղբայրություն-2021» ադրբեջանա-թուրքական համատեղ ռազմա – մարտավարական զորավարժությունները:Report-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան։Նրա խոսքով ՝ զորավարժությունների նպատակն է զարգացնել համագործակցությունն ու համակարգումը Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային զորքերի միջեւ։ «Համատեղ գործունեություն ծավալելու, վարժանքներ պլանավորելու և միասնական ձևով կառավարելու համար Թուրքիան և Ադրբեջանը սկսել են «Եղբայրական բրիգադ» նախագիծը։ Ներկայում Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի հետ շարունակվում են համապատասխան զորավարժությունները», – նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր