00:00:00

Վթար Երևանի Բագրևանդի փողոցում. տուժողը արգելափակվել էր մեքենայում

10:30, 03 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 20։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 56 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1987 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1967 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները Գ․ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր