00:00:00

Մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր իշխանությունները զբաղված են թուրք֊ադրբեջանական «դրական ազդակների» որսով. Արման Աբովյան

23:00, 02 հոկտեմբեր 2021

Իրանցիները՛ բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական,դիվանագիտական,վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը: «Իրանցիները՛ բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական,դիվանագիտական,վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Թուրքիան՛ ստեղծված իրավիճակում բավական զուսպ է առայժմ սակայն այնուամենայնիվ զորք է տեղակայում Իրանի սահմանին ։ Ռուսաստանը՛ իր հերթին դրական «չեզոքություն է» ցուցաբերում իրանցիների ռազմատենչ կեցվածքի հանդեպ։ Արևմուտքը՜ առայժմ նույնպես չի շտապում սակայն միանշանակ նախապատրաստվում է ։ Իսրայելը՛ «հեռվից» ուշադիր ուսումնասիրում է իրանցիների նպատակների «խորությունը»։ Ադրբեջանը՜ հայտարարել է իր բանակում համար մեկ տագնապ և սարսափած փորձում է գուշակել Իրանի հետագա քայլերը։ Իսկ Հայաստանը,ավելի ճիշտ մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր» և գերադեկվատ իշխանությունները զբաղված են թուրք֊ադրբեջանական «դրական ազդակների" որսով և "խաղաղութան դարաշրջանի" բացումով։ ՀԳ.Պարզապես հիշեցնենք մեր գերարեստավարժ իշխանությանը ,որ տարածաշրջանային այս «կիլդիմը" պտտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի (Սյունիքի) շուրջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր