00:00:00

Երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան զայրացրել է Լիլիթ Մակունցին

18:49, 02 հոկտեմբեր 2021

Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար: Այս մասին հայտնում է arfd.am կայքը: Մակունցը Վաշինգտոնում մեր դեսպանատանը Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Դրսում հավաքվել էին երիտասարդ դաշնակցականները՝ ներսում անցկացվող միջոցառումը որակելով վիրավորական, երբ հայ ռազմագերիները դեռ Բաքվում են: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ հենց այս հարցը պետք է առաջնահերթ լիներ: Նախ դեսպանատան աշխատակիցներն են խնդրել հավաքվածներին հեռանալ: Չեն գնացել՝ պնդելով, որ ոչ մի օրենք չեն խախտում: Հետո դեսպանատունը գաղտնի ծառայությունների աշխատակիցներին է հրավիրել՝ հավաքվածներին հեռացնելու համար: Ի դեպ, երիտասարդների հարցին՝ արդյոք իրենք խախտո՞ւմ են որեւէ օրենք, ոստիկանները բացասական պատասխան են տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր