00:00:00

Իրանի պաշտպանության նախարարը, Ադրբեջանի սահմանին զորավարժությունների ֆոնին, հայտարարել է, որ «թշնամիները ջախջախիչ պատասխան կստանան անգրագետ, անխոհեմ գործողությունների դեպքում»

15:14, 02 հոկտեմբեր 2021

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ -մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանին նախազգուշացրել է Իրանի սահմաններին թշնամիների ցանկացած գործողությունից, գրում է IRNA գործակալությունը: «Իրանցի ազգի թշնամիները, անշուշտ, ջախջախիչ պատասխան կստանան և մեծ գին կվճարեն, եթե անգրագետ, անխոհեմ գործողություններ կատարեն», - գրել է նա Twitter-ում: Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերը ուրբաթ առավոտյան Ադրբեջանի սահմանի մոտ սկսել են «Խեյբարի (նվաճողները)» անվանումով լայնածավալ զորավարժություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր