00:00:00

Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էստոնիայի վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նրան հաջողություն եմ մաղթում լուրջ խնդիրներ լուծելու ճանապարհին: Հույս ունեմ, որ մեր երկրների, ինչպես նաև Հայաստանի ու Եվրոպական Միության միջև գերազանց հարաբերությունները կշարունակվեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր