00:00:00

Ադրբեջանը նոր տվյալներ է հրապարակել 44-օրյա պատերազմում իր կորուստների մասին

17:11, 01 հոկտեմբեր 2021

Ադրբեջանը 44-օրյա պատերազմում իր կրած կորուստների թարմացված տվյալներն է հրապարակել։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևին, հաղորդել են, որ հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907 է։ Վելիևն ասել է, որ տվյալները թարմացվել են դիերի նույնականացման արդյունքում։ Ըստ այդմ` թիվն ավելացել է 3-ով։ Նա հայտնել է, որ անհետ կորածների թիվն այժմ նախկին 10-ի փոխարեն 7 է։ Զոհերի մասին վերջին տվյալներն Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էր հունիսի 14-ին՝ նշելով 2904։ Անհետ կորածները 10-ն էին համարվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր