00:00:00

Չեխիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին. Չեխիայի ԱԳ նախարար

16:49, 01 հոկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Հայաստանը շատ կարևոր երկիր է Չեխիայի Հանրապետության համար։ Այս մասին հայտարարեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը։ «Չեխիայի Հանրապետությունը գնահատում է այն առաջընթացը, որն իրականացվել է Հայաստանում 2018թ.-ից ի վեր։ Փոխադարձ շահավետ բիզնես համագործակցությունը ստեղծում է շոշափելի հենք մեր երկկողմանի հարաբերությունների համար։ Մինչդեռ կա չիրացված ներուժ, որ խթանվեն մեր տնտեսական հարաբերությունները։ Ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար՝ ուղեկցելով տասնյակ չեխական ընկերությունների։ Առավոտյան պատիվ ունեցա բացելու չեխ-հայկական բիզնես համաժողովը»,-ասաց Յակուբ Կուլհանեկը։ Չեխիայի արտաքին գործերի նախարարն իր ցավակցությունը հայտնեց պատերազմի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին, և ասաց, որ մտադրված են հոգեբանական օգնություն տրամադրել նրանց, որոնց վրա ազդեցություն է ունեցել պատերազմը։ «Չեխիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին։ Ողջունում ենք վերջերս կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,-ասաց Չեխիայի ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր