00:00:00

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

10:39, 01 հոկտեմբեր 2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։ Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն։ Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում,  նշանակվել է Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի հոգևոր տեսուչ։ Արժանապատիվ Տ․ Երվանդ քահանա Երանյանը, ազատվելով Մայր Աթոռում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր