00:00:00

ՀԱՊԿ-ում կարևորել են Հայաստանի հետ ինտենսիվ համագործակցության շարունակումը

01:08, 09 մայիս 2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարւտուղար Յուրի Խաչատուրովը հույս Է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ: Այդ մասին մայիսի 8-ին հաղորդվում է կազմակերպության կայքում: «Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ»,-ասված Է Խաչատուրովի հայտարարության մեջ: ՀԱՊԿ-ի ղեկավարը շնորհավորել Է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ «քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը» թույլ կտան Հայաստանի կառավարությանն ամենակարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր