00:00:00

Նախկին ՀՀԿ-ական դպրոցի տնօրենները հիմա էլ ՔՊ-ի շարքերն են անցել․ Գյումրի է գործուղվել Արսեն Թորոսյանը

20:45, 30 սեպտեմբեր 2021

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը։ Երևանից ՔՊ-ական որոշ պատգամավորներ են ժամանել։ Մասնավորապես Irakanum.am-ը տեղեկացավ, որ Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացմանը ներկա է Առողջապահության  նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն ու պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Ի դեպ մենք տեղեկացանք, որ ընտրություններին ընդառաջ իշխանությունը որոշում է կայացրել Թորոսյանին այս ընթացքում գործուղել Գյումրի, նա զբաղվելու է թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի նախընտրական շտաբը ղեկավարելով, այդ թվում և փիառի հարցերն է կարգավորելու։ Թե ինչպես է Գյումրիում Թորոսյանին հաջողվելու բարձրացնել թիմակցի վարկանիշը հայտնի չէ, բայց, որ իշխանությունն անգամ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ է վարչական ռեսուրս չարաշահում ակնհայտ է։ «Հոկտեմբեր» կինոթատրոն են բերվել տարբեր դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ ծրագրի ներկայացմանը ներկա են թիվ 19, 11, 7, 23 դպրոցների  ներկայացուցիչներ։  Այս գործընթացը համակարգում է կարկառուն ՀՀԿ-ական, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Նա իհարկե «Հոկտեմբեր» կինոթատրոնում այսօր չի եղել, բայց ամբողջ կրթական համակարգին ուղարկել է։ Չնայած այս հանգամանքին մանկավարժների մեծ մասը միջոցառման կեսից լքել են դահլիճը։ Կարճ ելույթերով են հանդես եկել Արսեն Թորոսյանն ու ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու «տոնական» միջոցառումը համարել ավարտած։ Թորոսյանն էլ ասել է, որ այս ընթացքում Գյումրիում է լինելու, ակտիվ հանդիպումներ էլ կունենա։ Թե ինչպես ստացվեց, որ իշխանությունը որոշեց Արսեն Թորոսյանին վստահել այս գործընթացը մեր աղբյուրների փոխանցմամբ առաջացրել է շատերի զարմանքը։ Կորոնավիրուսի դեմ պայքարը տանուլ տված Թորոսյանը, հիմա փաստորեն նախընտրական գործընթաց է վստահվում։ Հավելենք, որ իշխանության վարչական ռեսուրսի չարաշահման, պետական ապարատը ընտրություններին ծառայեցնելու, թաղային հեղինակություններին ներգրավելու մասին կներկայացնենք հաջորդիվ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր