00:00:00

ՌԴ-ն Երևանին ու Բաքվին է փոխանցել սահմանագծման հարցով բանակցությունների առաջարկը

19:57, 30 սեպտեմբեր 2021

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների» մասին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին, հայտնել է. «Փաստաթղթի քննարկման ընթացքում ռուսական պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից: ՌԴ միջնորդական դերը հաշվի առնելով՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի շուրջ քվեարկությանը, որի դրույթները հակասություններ են առաջացրել կողմերի մոտ»,- նշել է նա: Զայցևը հիշեցրել է՝  իրենք բազմիցս շեշտել են՝ «հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում խնդրահարույց միջադեպերի կայուն ու տևական լուծման ուղին սահմանազատման ու սահմանագծման հարցով հանձնաժողովի ստեղծումն է»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ռուսական կողմը ձևավորել ու Բաքվի և Երևանի դիտարկմանն է փոխանցել համապատասխան բանակցային գործընթացի գործարկման ապահովման առաջարկը, սպասում են գործընկերների արձագանքին: Նշենք, որ այս բանաձևի շուրջ քվեարկությունից Ռուսաստանը զերծ էր մնացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր