00:00:00

Եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով, չէր կարող հավակնել պաշտոնի. Փաշինյանը՝ Թովմասյանին

15:05, 02 մարտ 2018

Խորհրդարանում շարունակվում է Հրայր Թովմասյանին Սահմանդրական դատարանի անդամի թափուր պաշտոնի  նշանակման հարցի քննարկումը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ լուրեր կան, որ Թովմասյանը կդառնա ՍԴ նախագահ: Պատգամավորը հիշեցրեց՝ հարցրել է Հրայր Թովմասյանին, թե «Ժառանագություն» կուակցության հետ կապ ունի, նա ասել է, ոչ, ինչը սուտ է: Փաշինայնը նկատեց, թե Հրայր Թովմասյանի նշանակմամբ երկրում ապօրինությունները չեն նվազում և դեռ մի բան էլ «ավելի են ահագնանում» և բերեց սեփական օրինակը, երբ ինչպես առաջ, երբ Գևորգ Դանիելյանն էր Արդարադատության նախարար, Հրայր Թովմասյանի ժամանակ էլ օրենքով նախատեսված բանտից գրված իր նամակները չէին ուղարկում: «Մարտի մեկի դատավարությունները քննադատող մարդը ինչո՞ւ էր ընկել դատարաններում հետապնդող մարդկանց հետևից, պարզ պատճառով՝ գիծ էր անցել և հայտնվել պարզ ընտրության առաջ, եթե հիմա ամեն ինչ չանի այս մեծամասնության կանոններին համաձայն, կասեն, որ կարողա՞ գիտես եկել ես, որ շարունակես քո ընդդիմադիր, ազատամիտ զամաշկաները, տես հա՞ կհանենք: Առաջանում է վախ, որ կոպիտ ասած, տարած, հետ բերածի կարգավիճակում չհայտնվի: Նա պետք է ամեն օր ապացուցի իշխանությանը և Սերժ Սարգսյանին հավատարմությունը, ու հետ գալու գիծն անցել է: Հետո գիծը շարունակվում է 2012թ-ին դառնում է ՀՀԿ անդամ, նորից նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար: Ուզում ես, Հրայր Թովմասյան եղնես, դաժե Գևորգ Կոստանյան, շանս չունես ընդհանրապես, ինչնքան լավ մասնագետ ուզում ես լինես: Չեմ քննադատում, Հրայր Թովմասյանն արժանի է լինել ՍԴ անդամ, ղեկավար, նա կյանքում չէր կարող լինել, եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով, սա է քաղաքական առաջընթացի միակ ձևը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր