00:00:00

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

17:30, 30 սեպտեմբեր 2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ԱԺ-ից  հայտնում են, որ կարեւորվել է պետության համար պատասխանատու եւ դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, որը նպաստելու է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը: Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, ուստի սպասվում է բավականին ծավալուն աշխատանք` զրուցակիցները կարեւորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նախագահական եւ խորհրդարանական ինստիտուտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր