00:00:00

Փաշինյանը թույլ չի տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել ՊՆ-ում. Սանասարյանի բացահայտումը

16:24, 30 սեպտեմբեր 2021

Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետևյալ հարցադրմանը. «Մի հատ միամիտ հարց. 2018 թ մայիսից հետո ինչո՞ւ հրահանգ չի տրվել վարչապետի կողմից պետական վերահսկողության ծառայությանը, երբ այն ղեկավարում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ իրականացնել ՊՆ-ում։ Ի վերջո ՊՆ-ում կոռուցպիոն ռիսկերի ու դրսևորումների մասին տարիներ շարունակ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նյութեր են հրապարակվել»։ Սաքունցի ֆեյսբուքյան այս գրառմանը Սանասարյանն արձագանքել է. «ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ, Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերվել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր