«Ուռուցքաբան» ու ձեռի հետ էլ հաղորդավար աշխատող բժիշկ Վահե Տեր- Մինասյանը տգետներ է անվանում բոլոր նրանց, ովքեր կարծիք են հայտնում, թե պատվաստվելը վտանգավոր է առողջության համար։ Իրեն հայտնի բժիշկ համարող Մինասյանը, ով գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, տարբեր գրառումներով փորձում հաճոյանակ օրվա իշխանությանը և առանձնապես Նիկոլ Փաշինյանին ու Առողջապահության տվյալ պահի նախարարին, ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ փորձել է դասեր տալ հանրությանը։
Բժշկից «ստատուսչու» վերածված Մինասյանը գրել է․ «Առնվազն զզվելի է և անշուշտ անթույլատրելի առողջապահական ոլորտի քաղաքականացումն ու ստոր շահարկումները։ Կլինի քաղաքական գործիչներ, կիսգրագետ ու հիստերիկ «լրագրողներ», տաքսու վարորդներն ու Վարդուշ տատի բարեկամները մի հատ այլ՝ ավելի անվտանգ ոլորտ գտնեն ու էնտեղ էշություններ դուրս տան։ Չե՞ք հոգնել ամեն օր տասնյակ մահերից, թե դա Ձեզ հաճու՞յք է պատճառում։ Մահերի առնվազն 90% դեպքերում ունեք Ձեր մեղքի բաժինը…
Հ.Գ. Հատկապես նողկալի են այս կամ այն պաշտոնից կամ ազդեցության ոլորտից զրկված «բժիշկների» «նեղացած» հայտարարություններն ու գործունեությունը
Ամոթ ձեզ!!!»,- գրել է Մինասյանը։
Այն, որ քաղաքական «աբիժնիկության» դրսևումների ականատեսը մշտապես ենք լինում թերեւս նորություն չէ, բայց, որ հիպոկրատի երդում տված անձն է դրսևորում նման վարքագիծ մեղմ ասած մտորելու տեղիք է տալիս։
«Բիսեդկի» մակարդակի խոսակցությունները տեղափոխել սոցիալական հարթություն բժիշկն իրավունք չունի, վիրավորել քաղաքացիներին նաև այն դեպքում, երբ ունեն իրենից տարբերվող կարծիք ևս անթույլատրելի է։
Ի դեպ Վահե Տեր- Մինասյանի գրառմանն արձագանքել է օգտատերերից Աննա Արշակյանը գրելով․ «Այլ ազգի բազմաթիվ դոցենտ- պրոֆեսորներ փաստում են դեղի վտանգավորությունը»։ Վահե Տեր- Մինասյանի «հուժկու» քոմենթը չի ուշացել․ «Այլ ազգերի մեջ էլ կան ցավոք տգետ անասուններ»։
Ու սա իրեն հարգող բժշկի մեկնաբանություն է՞, թողնում ենք ընթերցողների դատին, նշելով, միայն, որ «Շանթ» հեռուստաընկերությունն առնվազն պարտավոր է նկատի ունենալ, ցանկանում է արդյո՞ք «Մի վնասիր» հաղորդաշարը վստահել մի մարդու, ում յուրաքանչյուր գրառում ու մեկնաբանություն առնվասն վնաս է իր հեղինակությանը։
Irakanum.am