00:00:00

Կրուտոյը, ռուսական էստրադայի այլ դեմքեր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կտոնեն մեծ համերգով

19:55, 30 սեպտեմբեր 2021 Մշակույթ

Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 9-ին Կրեմլում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Համերգում ելույթ կունենան ռուսական էստրադայի սիրված ու հայտնի աստղեր, որոնք բազմիցս կատարել են Բաբաջանյանի երգերը: «Արմենպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանն ասել է, որ երեկոն «Նոկտյուրնի» կատարմամբ կբացի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Վերջինս խոստովանել է՝ իր համար դա մեծ պատիվ է: «Բեդրոս Կիրկորովը կկատարի «Ազգ իմ փառապանծ» երգը: Հավանաբար գիտեք, որ նա Խորհրդային Միություն է եկել իմ ծնողների շնորհիվ: Բեդրոսը երիտասարդ երգիչ է եղել, որին լսել են ծնողներս Բուլղարիայում հանգստանալիս և նրան հրավիրել են Մոսկվա սովորելու: Բեդրոս Կիրկորովը մինչ օրս հիշում է դա»,- պատմել է Արա Բաբաջանյանն ու հավելել, որ համերգին հանդես կգան նաև Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Անիտա Ցոյը, Ալեքսեյ Վորոբյովը, որը նաև վարելու է համերգը, և ուրիշ ճանաչված երաժիշտներ: Կհնչեն Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Գեղեցկության թագուհի», «Ծովն է կանչում», «Քո հետքերը», «Առաջին սիրո երգը» և մի շարք այլ սիրված գործեր: «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» մենակատարներն ունկնդրին կներկայանան «Նոր Երևան»  և «Գիշերային Մոսկվա» երգերով։ Արա Բաբաջանյանի խոսքով՝ Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի հոբելյանն ըստ արժանվույն է նշվում: Համերգներ են կազմակերպվել Մոսկվայում, Կրասնոդարում Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել, որտեղ տեղադրվել է հեղինակի կիսանդրին, Օմսկում ևս համերգ է անցկացվել և Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել: Միջոցառումներ են նախատեսվում Սևաստոպոլում, Սոչիում, այլ քաղաքներում: Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնել է Մոսկվա և միանգամից ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։ Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և Դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» կոմպոզիտորը գրել է 1950-ին։ Բաբաջանյանը մեծ հեղինակություն է վայելել, նրա հետ համագործակցությունն իրենց համար պատիվ են համարել նշանավոր բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, հանրահայտ երգիչներ Մուսլիմ Մագոմաևը, Լև Լեշչենկոն…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր