00:00:00

Շուտով Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվեն «մերձեցման» հանդիպումներ

15:36, 30 սեպտեմբեր 2021

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Հաշվի առնելով, որ ադրբեջանցիները ունեն լրջագույն խնդիր` ցույց տալ աշխարհին, որ հայ հասարակությունը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ավելի ճիշտ` լռակյաց ընդունում է խայտառակ պարտությունը, Արցախի օկուպացիան, էթնիկ զտումները և ամենակարևորը` համաձայն է Հայաստանի Հանրապետության փուլային թրքացմանը, այսինքն` ոչնչացմանը, նրանք ձեռնարկելու են հետևյալ քայլերը. Շատ շուտով հայ հասարակության իբրև ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվեն «մերձեցման» նպատակով հանդիպումներ։ Միանգամից ընդգծեմ, որ հանդիպումները տեղի կունենան նեյտրալ երկներում, օրինակ` Վրաստանում կամ Եվրոպայի երկներից մեկում, որտեղ որպես հայկական հասարակության ներկայացուցիչներ հանդես կգան թուրքամետ և ադրբեջանամետ, դավաճանական օրակարգեր ունեցող հայկական ՀԿ-ներ ու քաղհասարակության հայազգի թուրքասեր «դեմքեր» ։ Այս գործընթացի միակ դրական կողմը այն է լինելու, որ մենք ևս մեկ անգամ կառերեսվենք թուրք-ադրբեջանական գործակալային ցանցի ներկայացուցիչների հետ և հնարավորություն կունենանք անուն-առ-անուն ճանաչել նրանց։ Կրկնեմ, այն մարդիկ կամ ՀԿ-ները, որոնք կհամաձայնվեն թուրքերի և ադրբեջանցիների հետ այս կարգի «մերձեցման» նպատակներով հանդիպումների կամ քննարկումների մասնակցել, իրենք միանշանակ Հայաստանում ադրբեջանական ազդեցության ցանցի ներկայացուցիչներ են։ Սպասենք ու տեսնենք թե, ովքեր են դրանք...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր