00:00:00

ՀՀ արդարադատության նախարարը սպասում է վեթինգի

13:39, 30 սեպտեմբեր 2021

Իմ պաշտոնավարման ընթացքում հնարավոր են վեթինգի առաջին դրսեւորումները: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Սակայն, ըստ նրա, դա միակողմանի գործընթաց չէ. այստեղ կարեւոր է նաեւ Բարձրագույն դատական ​​խորհրդի (ԲԴԽ) մոտեցումը: «Իմ կարծիքով` ԲԴԽ-ն քիչ է դատավորին պատասխանատվության ենթարկել: Վերջին շրջանում որոշ դատավորների նկատմամբ Խորհուրդն անընդհատ մերժում էր մեր միջնորդությունները: Այսինքն, չի կարելի ասել, որ ԲԴԽ-ն Կառավարության դիրքորոշման նման դիրքորոշում ունի»,- ասաց նա: Նախկին օմբուդսմենը, սակայն, չպարզաբանեց, թե ինչու դատավորները պետք է կառավարության նման դիրքորոշում ունենան: Նախարարը հայտնեց, որ դատավորի նկատմամբ շատ ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու, ավելի ուշադիր է լինելու նրանց կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ: «Դրա համար ես էլ ավելի շատ աշխատակիցներ եմ ընդունել: Ես գործեր եմ հարուցում ոչ թե ելնելով նրանից, որ ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ կամ չգալ, այլ` նրանից` արդյոք դատավորը սխալ թույլ է տալիս, թե ոչ: Ես քաղաքական նկատառումներից չեմ ելնում»,- հավելեց Անդրեասյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր