Ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի Սերենադը լարային նվագախմբի համար, Ալեքսանդր Բորոդինի Պոլովեցյան պարերը «Իշխան Իգոր» օպերայից, Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը ռե մաժոր երկ 35։
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կազմակերպված 17 համերգի ընթացքում հայ երաժշտասերներին իրենց կատարումները կնվիրեն մեծանուն երաժիշտները՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը, թավջութակահար Սթիվեն Իսերլիսը, ջութակահարներ Գիլ Շահամը, Գրաֆ Մուրզան և այլք։
Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։