00:00:00

«Փաստ». Ինչպե՞ս է Տիգրան Ուրիխանյանը ցնցելու համացանցը, և ո՞ր օլիգարխն է այս անգամ մտնում «Ալյանսի» կազմ

09:19, 30 սեպտեմբեր 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կկայանա Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության համագումարը: «Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարին ուշագրավ անակնկալներ են սպասվում: Ընդ որում, մեր աղբյուրի խոսքերով, այնպիսի անակնկալներ ու բացահայտումներ, որոնք, ինչպես ասում են, «ցնցելու են ողջ համացանցը»: Մեր զրուցակցի խոսքերով, քաղաքական լուրջ «պայթյուններ» են սպասվում, և այդ համագումարը հավակնում է դառնալ հետընտրական շրջանի ամենասուր քաղաքական իրադարձությունը: Մենք դիմեցինք Տիգրան Ուրիխանյանին՝ հարցնելով. «Ճի՞շտ է, որ ձեր համագումարով պատրաստվում եք ցնցել համացանցը»: «Մարդիկ կան՝ երկրի հիմքերն են ցնցում, մենք էլ թող համացանցը ցնցենք»,- ասաց «Ալ յանսի» ղեկավարը: Ասում են՝ անակնկալներ են լինելու նաև անդամագրումների քանակի ու համագումարի հյուրերի առումով, այդ թվում՝ «Հյուսիսից»: Նույնիսկ խոսք կա, որ հայաստանյան օլիգարխներից մեկն է անդամագրվում «Ալ յանսին»: Կա՞ նման բան, հարցրեցինք: «Հոկտեմբերի 2-ին ամեն ինչ կտեսնեք»,- զրույցն ամփոփեց Ուրիխանյանը: Ի դեպ, ինչպես երևում է, Ուրիխանյանը փողից չի խեղճանում: Չգիտենք՝ իր գումարներն են, թե այլ տեղից է «կպցրել», բայց մենք ունենք տեղեկություններ, որ համագումարի համար ֆինանսներ չի խնայել, ու, ի թիվս ամեն ինչի, նույնիսկ հրավիրատոմսերն են բավականին թանկանոց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր