00:00:00

Ահազանգ է  ստացվել, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կասկածելի ուսապարկ կա

23:35, 29 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Քիչ  առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11  ճգնաժամային կառավարման  կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝  Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կասկածելի ուսապարկ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի   1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կասկածելի ուսապարկ ու հիմա սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները: Տեղում են նաև   ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները: Պարեկները  սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորներ,  ինչից հետո պարզ կլինի՝ ուսապարում կասկածելի  իր կա, թե ոչ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր