00:00:00

Որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ. Ալիև

01:28, 30 սեպտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայկական կողմի թույլ տված բացթողումների համատեքստում, այն, որ իրենց հաջողվել է առաջին օրը ճեղքել մեր պաշտպանական գիծը, միաժամանակ նշել է՝ «որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ»: «Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչու: Այնտեղ շատ հզոր պաշտպանություն կար: Մի քանի օր մեզնից պահանջվեց ակտիվ մարտական գործողություններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրությունը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչև վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսևորել է հաստատակամություն: Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին»,- ասել է Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր