00:00:00

«Քննարկել ենք տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը». Ղարիբաշվիլին «հիանալի» է գնահատել Ալիևի հետ հանդիպումը

17:39, 29 սեպտեմբեր 2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտնել է, որ «հիանալի հանդիպում» է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Հիանալի հանդիպում էր Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկել ենք հարաբերություններն ու տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը: Անդրադարձել ենք երկկողմ կարևորության և ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերին և նոր ճանապարհներ ենք դիտարկել հետագա համագործակցության համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ղարիբաշվիլին: Հիշեցնենք, որ վրացի վարչապետն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է Բաքվում քննարկել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը», իսկ ավելի ուշ մտադիր է այցելել նաև Երևան՝ նույն հարցը քննարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր