00:00:00

Ամոթ ձեզ

15:16, 29 սեպտեմբեր 2021

Առողջապահության նախարարությունը շահարկում է սիրված երգիչ, երգահան Հայկոյի մահը։ Պետական այս գերատեսչության ղեկավարության լկտիությունն հասել է այն աստիճանի, որ քաղաքացիներին պատվաստելու պարտադրանքը այս անգամ «հրամցնում» են  օգտագործելով հայտնի մարդու մահվան փաստը։ Տաղանդավոր երգիչ Հայկոն իսկապես վարակվել էր կորոնավիրուսով, բայց չգիտես ինչու նախարարությունը որոշել է հաղորդագրություն տարածել, տեղեկացնելով, թե նրա մահվան պատճառը պատվաստվելը չէ։ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցը հղում է արել անանուն ինչ-որ ասեկոսեների։ «Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ։ Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ»,- հայտնել են  ԱՆ-ից: Ուշագրավն այն է, որ նման տեղեկություններ չեն շրջանառվել, որեւէ հրապարակում չկա, հետևաբար նախարարությունը ցավով պետք է արձանագրենք, որ օգտագործում է հայտնի մարդու մահվան հանգամանքը։ Այլ կերպ ասած Առողջապահության նախարարությունը տողատակով հասկացնում է, գուցե Հայկոն չմահանար, եթե պատվաստված լիներ։ Սա ոչ այլ ինչ է քան լկտիություն, շահարկել մարդու մահը, խաղալ հարազատների զգացմունքների հետ որեւէ արդարացում չունի։ Ու սա անում է մի կառույց, որի ղեկավարը՝ տիկին Ավանեսյանը սրտաճմլիկ գրառում  է անում, ցավակցություն հայտնելով Հայկոյի հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին։ «Խաղաղությու՛ն հոգուդ, սիրելի՛ Հայկո: Ցավոք, քովիդը չի խնայում... Խնդրում եմ, ևս մեկ անգամ զգոն լինենք և միասնական պայքարենք համավարակի դեմ»,- ասված է նախարարի գրառման մեջ։ Տիկին նախարար ձեր գրառումը գուցե ազնիվ լիներ, եթե չշահարկվեր ամենակարևորը... Հեռու մնացեք․․ Ամոթ ձեզ․․․։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր