00:00:00

Հզոր Սեյրանը․․․ սիրելի դասասենյակն իր անունով՝ առանց նրա (տեսանյութ)

13:43, 29 սեպտեմբեր 2021

Հզոր Սեյրան. այսպես են բոլորը հիշում 21-ամյա բռնցքամարտիկ Սեյրան Բարսեղյանին: Տղան զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրերին, բայց ընտանիքը նրան փնտրել է 9 ամիս և միայն հունիսին ստացել հաստատում տղայի զոհվելու մասին: Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում սեպտեմբերի 27-ին կայացավ միջոցառում՝ նվիրված իրենց սան Սեյրան Բարսեղյանին: Դասասենյակը, որտեղ սովորել է հերոսը, անվանակոչվեց նրա պատվին: Սեյրանի բանակ զորակոչվելը 2 տարի հետաձգվել է, քանի որ առողջական լուրջ խնդիր ուներ, բայց ինքը շատ էր ուզում զորակոչվել բանակ: 2019-ին ի վերջո ցանկությունը կատարվեց: Պատերազմի ժամանակ արդեն 1 տարի 3 ամսվա ծառայող էր։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=Pa_MJ-qqhJA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր