00:00:00

Մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում. Աշոտյան

00:04, 09 մայիս 2018

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն ասում է, որ ժամանակակից երկրներում գործընթացները հաճախ անձանց են բերում իշխանության, ովքեր ոչ թե կուսակցության, այլ շարժման առաջնորդներ են: Այս մասին նա նշեց այսօր ՀՀԿ գրասենլակում հրավիրված ասուլիսի ժամանակ: Անդրադառնալով Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպությունների հետագա ճակատագրին՝ Աշոտյանը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի պահպանել դրանք: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա, Աշոտյանի խոսքով, դեռ վաղ է խոսել արտահերթ ընտրությունների մասին. «Այդ խոսակցությունները օդում պտտվող խոսակցություններ են: Ամեն դեպքում, կա նոր վարչապետ, հաջորդ քայլը լինելու է կառավարության ձևավորումը, որից հետո խորհրդարանականների դատին կներկայացվի կառավարության ծրագիրը»: Հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ն քվեարկելու կառավարության ծրագրին, ՀՀԿ-ականն արձագանքեց. «Այդ քաղաքական տուրբուլենտությունը կարող է անկանխատեսելի ավարտ ունենալ կամ վերածվել ավելի լուրջ ցնցումների: Այդ պատճառով ես հույս ունեմ, որ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր պատասխանատու են երկրում ստեղծված իրավիճակի, ընդունվող որոշումների համար, կարող են այնպես անել, որ, այսպես կոչված, սիրո, համերաշխության հեղափոխությունը չմնա որպես գեղեցիկ լոզունգ, որին հավատացին հազարավոր մարդիկ: Մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր